Երբեմն անհրաժեշտ է լինում մշակել միայն որոշ տարրեր և անտեսել մյուսները: Օրինակ, մենք կցանկանայինք վերցնել միայն 5-ից մեծ երկարություն ունեցող տողերը և դրանք մեծատառ դարձնել: Միայն 5-ից մեծ երկարություն ունեցող տողերը զտելու համար մենք կարող ենք կիրառել list comprehension-ը՝ օգտագործելով if պայմանը.
locations = ['Maldives', 'Bali', 'Thailand', 'Egypt']
upper = [place.upper() for place in locations if len(place) > 5]
print(upper)
# ['MALDIVES', 'THAILAND']
Այսպիսով, մենք վերցրեցինք միայն 5-ից մեծ երկարություն ունեցող տարրերը և ստեղծեցինք նոր ցուցակ upper՝ place.upper() տարրերով:
Առաջադրանք
Տրված է մի քանի թիվ մեկ տողի վրա։ Ձեզ խնդրում են հաշվել զույգ թվերի խորանարդը և անտեսել մնացածը:
Մուտքը պարունակում է մեկ տող՝ մի քանի ամբողջ թվերով, որոնք բաժանված են բացատով: