Բարի գալուստ Python-ի ներածական դասընթաց։ Այս դասընթացը նվիրված է Python լեզվին և ծրագրավորմանն ընդհանրապես։ Այն նախատեսված է սկսնակների կամ նրանց համար, ովքեր արդեն տիրապետում են որևէ ծրագրավորման լեզվի, բայց ցանկանում են սովորել Python և ընդլայնել իրենց գիտելիքները այս ոլորտում։
Python-ը ամենատարածված ծրագրավորման լեզուներից մեկն է։ Այն օգտագործվում է տարբեր ոլորտներում՝ մեքենայական ուսուցման, վեբ ծրագրավորման, ռոբոտիկայի և շատ կրկնվող գործընթացների ավտոմատացման մեջ։ Python-ը վերջին 10 տարիների ընթացքում լայն ճանաչում ստացավ ծրագրավորողների և մեծ ընկերությունների շրջանակներում։
💻 Գործնական Ուսուցում
Դասընթացը նյութը հիմնականում գործնական է։ Յուրաքանչյուր կոնցեպտ բացատրվում է համապատասխան վարժություններ լուծելով։ Մենք համոզված ենք, որ խորը գիտելիք ստանալու ամենալավ ճանապարհը հենց գործնական ուսուցումն է։ Այստեղ դուք կլուծեք բազմաթիվ հետաքրքրաշարժ վարժություններ, որպեսզի լիովին ամրապնդեք նյութը։
Դուք սովորելու եք ձեզ առավել հարմար արագությամբ։ Նյութը բաժանված է մակարդակների, որոնք դուք կարող եք ավարտին հասցնել թե մեկ օրում, թե մեկ շաբաթում։
Վարժությունների ներքևի հատվածում կա նաև ֆորում, որտեղ կարող եք հղել ձեզ մոտ առաջացած հարցերը և ստանալ օգնություն կամ օգնել ուրիշներին։
🎓 Ուսումնական Պլան
Այս դասընթացը ուսումնասիրում է Python-ի հիմնական կոնցեպտները։ Ընթացքը ավելի հետաքրքիր դարձնելու համար հասկացությունները բաժանված են ըստ մակարդակների, և յուրաքանչյուր մակարդակն ավարտելը նշանակում է, որ դուք արդեն տիրապետում եք նյութին։ Դասընթացի ընթացքում մենք ուսումնասիրելու ենք հետևյալ թեմաները՝
Սովորելը 80%-ով անհատական աշխատանք է։ Դասընթացն ավարտելը ձեր իսկ ձեռքբերումը կլինի և մենք ուրախ կլինենք ուղեկցել ձեզ այդ ընթացքում։ Միացեք մեր Discord-ի ալիքին հետագա քննարկումների և այլ մասնակիցների հետ ծանոթանալու համար՝ https://discord.gg/TTTEcu2Jju (փորձեք օգտագործել այլ browser, եթե հրավերը չի աշխատում)։