Զամբյուղի կառավարում
Տրված է դատարկ գնումների զամբյուղ, և ձեզ խնդրում են գրել manage_cart ֆունկցիան, որը պետք է կանչվի n անգամ՝ զամբյուղը փոփոխելու և պարունակությունը տեսնելու համար։ Գոյություն ունեն 3 թույլատրելի գործողություններ.
add: Ավելացնել ապրանք զամբյուղում (ապրանքը տող է)։
Եթե ապրանքը արդեն զամբյուղում է, ծրագիրը պետք է տպի<ITEM> is already in the cart։remove: Հեռացնել ապրանքը զամբյուղից (ապրանքը տող է)։
Եթե ապրանքը չկա զամբյուղում, ծրագիրը պետք է տպի<ITEM> was not found։view: ՏպելCurrent cart: <ITEM1>, <ITEM2>, ...։
Զամբյուղի դատարկ լինելու դեպքում ծրագիրը պետք է տպիCurrent cart:։
Այստեղ <ITEM>, <ITEM1>, և <ITEM2>-ը այն ապրանքներն են (տողեր), որոնք գտնվում են գնումների զամբյուղում կամ փոխանցվում են ֆունկցիային որպես արգումենտ։
manage_cart ֆունկցիան պետք է ունենա 2 պարամետր՝
operation(տեղային/positional արգումենտ). Կարող է լինելadd,remove, կամview։item. Կամընտիր (optional) բանալի պարամետր, որը եթե ոչինչ չի փոխանցվում՝ ունիNoneարժեքը։
Հուշում
Կարող եք պահել գլոբալ cart փոփոխական, որը իր մեջ կպարունակի այդ պահին զամբյուղում գտնվող ապրանքները։
Մուտք | Ելք |
|---|---|
2 | Current cart: Banana |
7 | Current cart: Apple, Banana |
Constraints
Time limit: 2 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 1 MB