Թվերի հետ աշխատելիս երբեմն շատ օգտակար է աշխատել հաջորդականությունների հետ: Որոշ դեպքերում մեզ կարող է հետաքրքրել 0, 1, 2, ..., n թվերի հաջորդականությունը։ Մեկ այլ պարագայում կարևոր թվերը կարող են ընկած լինել l, l + 1, l + 2, ..., r միջակայքում:
range() հրամանը հեշտացնում է թվերի միջակայքերի հետ աշխատելը: Այն կարող է թվեր գեներացնել ցանկացած միջակայքում, յուրաքանչյուր զույգի միջև ցանկացած քայլով.
2 արգումենտ l և r. գեներացնել l, l+1, ..., r-1 թվերը
3 արգումենտ l, r և d. գեներացնել l, l+d, ..., r-1 թվերը
Նկատի ունեցեք, որ տողերի կամ զանգվածների հատվածների նման, range()-ը աշխատում է ներառելով սկիզբը և բացառելով վերջև (l-ը range-ի մեջ է, բայց r-ը ոչ):
Այլ արտահայտություններում օգտագործելիս, մենք կարող ենք օգտագործել range()-ը առանց զանգվածի list(): Այս օրինակներում մենք օգտագործել ենք list()-ը, որպեսզի print հրամանը տպի գեղեցիկ արդյունք:
Առաջադրանք
Տրված է n ամբողջ թիվ, գրեք ծրագիր, որը կտպի 1, 2, ... n թվերի գումարը: