Տողերի հետ գործ ունենալիս կարևոր է նաև ստուգել, թե արդյոք որոշ պայմաններ պահպանվում են: Ստորև բերված են մի քանի հայտնի մեթոդներ, որոնք օգտագործվում են տողում որոշ պայմաններ ստուգելու համար.
Մեթոդ
Նկարագրություն
Օրինակներ
Արդյունք
isupper()
Ստուգում է, արդյոք բոլոր տառերը մեծատառ են
'Anna'.isupper()
'ANNA'.isupper()'AnnA'.isupper()
FalseTrueFalse
islower()
Ստուգում է, արդյոք բոլոր տառերը փոքրատառ են
'Anna'.islower()
'anna'.islower()'AnnA'.islower()
FalseTrueFalse
istitle()
Ստուգում է, արդյոք բոլոր բառերը սկսվում են մեծատառով և մնացածը փոքրատառ են
Հիշեք, որ այս մեթոդները անգիր անելն անհրաժեշտ չէ: Չնայած անունները շատ ինտուիտիվ են, կարճ Google անելով դուք միշտ կկարողանաք գտնել անհրաժեշտ մեթոդները։ Այս փոքրիկ աղյուսակը օգտակար մեթոդների ընդամենը մի մասն է ցույց տալիս։ Python-ն ունի շատ ավելի մեծ թվով օգտակար մեթոդներ, որոնք կարող եք օգտագործել տարբեր իրավիճակներում։
Նկատի ունեցեք, որ տողը չունի contains() մեթոդ, քանի որ արդեն կաin հրամանը, որը ստուգում է, թե արդյոք մի տողը պարունակվում է մյուսում:
Առաջադրանք
Տրված է տող, հաշվե՛ք մեծատառերի քանակը, փոքրատառերի քանակը և բացատառերի քանակը:
Մուտքը պարունակում է տեքստի մեկ տող, որը պետք է վերլուծվի:
Ծրագիրը պետք է տպի մեկ տող 3 թվով` մեծատառերի քանակը, փոքրատառերի քանակը և բացատառերի քանակը: