Մեկ այլ շատ հարմար ֆունկցիան Python-ում enumerate()-ն է։ Որոշ դեպքերում ցիկլի մեջ զանգվածի էլեմենտների հետ աշխատելիս կարիք է լինում ունենալ այդ էլեմենտների ինդեքսները։ Դա կարելի է անել կամ range()-ի միջոցով, կամ շատ ավելի նախընտրելի կերպ՝ enumerate()-ի միջոցով.
names = ['Bob', 'Anna', 'Lily']
for i in range(len(names)):
name = names[i]
print(f'Person {i}: {name}')
names = ['Bob', 'Anna', 'Lily']
for i, name in enumerate(names):
print(f'Person {i}: {name}')
enumerate()-ը ամեն էլեմենտի համար ստեղծում է մի tuple, որտեղ առաջին էլեմենտը դա ինդեքսն է, իսկ երկրորդը հենց էլեմենտի արժեքը։ Այսպիսի ֆունկցիաներից օգտվելը կարող է տարբերակել լավ Python ծրագրավորողին վատից։
Առաջադրանք
Ունենալով n թվեր բաժանված բացատներով, ձեզ խնդրում են տպել այդ թվերի և իրենց ինդեքսների գումարը, որտեղ ինդեքսները սկսվում են 0-ից։