with statement

Որոշ դեպքերում՝ մեծ ծրագրեր գրելիս, մենք կարող ենք մոռանալ փակել ֆայլերը: Դրանք ամեն անգամ բացելն ու փակելը կարող է կրկնվող և ձանձրալի դառնալ: Այս խնդրից խուսափելու համար մենք կարող ենք օգտագործել with-ը, որպեսզի ֆայլն ավտոմատ կերպով բացենք և փակենք (հենց որ ծրագիրը դուրս գա with բլոկից).

with open('document.txt') as f:   # Previously f = open('document.txt')
    print(f.read())
print('Done!')

as բառն օգտագործվում է այլանուն ստեղծելու համար: Այս օրինակում մենք ստեղծում ենք f այլանուն, որը վերաբերում է open('document.txt'):

Ուշադրություն դարձրեք, որ f.open() կամ f.close() հրամաններ չկան: Դա կառավարվում է ավտոմատ կերպով: Հենց որ ծրագիրը մտնում է with open() բլոկ, document.txt ֆայլը բացվում է, և երբ ծրագիրը դուրս է գալիս with բլոկից, ֆայլը փակվում է։ Այսպիսով, երբ ծրագիրը հասնում է print('Done!') հրամանին, ֆայլն արդեն փակված է:

Սա ֆայլերի հետ աշխատելու նախընտրելի եղանակն է՝ ամեն անգամ .open()-ից և .close()-ից խուսափելու համար:

Առաջադրանք

Ձեզ խնդրում են numbers.txt ֆայլում առանձին տողերում գտնվող երկու թվերը բազմապատկել:

Ծրագրի ելքը պետք է պարունակի մեկ ամբողջ թիվ՝ երկու թվերի արտադրյալը:

numbers.txt

Ելք

2 3

6

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue