Ցիկլերի հետ գործ ունենալիս հնարավոր է դրանց մեջ ներդնել թե՛ պայմաններ, թե՛ այլ ցիկլեր, թե՛ ցանկացած կոդի հատված, եթե կոդի կառուցվածքը ճիշտ է և չի հակասում Python-ի կանոններին։ Մեկ ծրագրի մեջ մենք կարող ենք նաև միատեղել for-ը և while-ը.
for number in range(100, 115, 2):
print('Number:', number, end='::')
while number > 0:
print(number % 10, end='-')
number //= 10
print()
print('The End!')
Այս ծրագիրն անցնում է զույգ թվերի վրայով հետևյալ միջակայքում՝ 100-ից մինչև 114-ը ներառյալ։ Այնուհետև այն ստանում է այդ թվերի առանձին թվանշանները և մեկ առ մեկ տպում դրանք:
Առաջադրանք
Տրված են n ամբողջ թվեր։ Ձեզ խնդրում են կատարել հետևյալ գործողությունները յուրաքանչյուր թվի համար.
Յուրաքանչյուր թվանշանը բազմապատկեք 2-ով։
Տպեք ստացված թվանշանների հաջորդականությունը՝ հակառակ հերթականությամբ։
Մուտքի առաջին տողը պարունակում է մեկ ամբողջ թիվ՝ n: Հաջորդ n տողերը պարունակում են ամբողջ թվեր, որոնց համար անհրաժեշտ է կատարել գործողությունները: Ընդ որում, մուտքում տրված թվերը չեն վերջանում 0-ով։
Ծրագիրը պետք է տպի n տող, որը պարունակում է գործողությունների արդյունքը՝ հաջորդականության մեջ առկա յուրաքանչյուր ամբողջ թվի համար: