while ցիկլեր

Python-ն ունի երկու տեսակի ցիլկեր՝ for ցիլկեր և while ցիլկեր: for ցիկլն անցնում է ցուցակի (iterable) տարրերի վրայով մեկ առ մեկ, իսկ while ցիկլը կրկնում է իր ներսում գրված գործողությունները (եթե while-ի պայմանը բավարարված է): Այս առումով while ցիկլը շատ նման է if-ին: Այն կատարում է գործողությունները while ցիկլի ներսում, եթե պայմանը բավարարված է.
i = 0
while i < 5:
	print('Current i is:', i)
	i += 1
print('Done')
Current i is: 0
Current i is: 1
Current i is: 2
Current i is: 3
Current i is: 4
Done
Ծրագրի աշխատանքի արդյունքը
  1. Սկզբում i-ին վերագրվում է 0i = 0:

  1. Այնուհետև ծրագիրը ստուգում է՝ արդյոք i < 5, և քանի որ 0 < 5, այն մտնում է while-ի մեջ
  1. Ծրագիրը տպում է Current i is: 0
  1. i փոփոխականի արժեքը մեծանում է 1-ով և դառնում i=1

  1. Այնուհետև ծրագիրը կրկին անցնում է պայմանին և ստուգում՝ արդյոք i < 5: Քանի որ 1 < 5 ⇒ այն մտնում է while-ի մեջ
  1. Ծրագիրը տպում է Current i is: 1
  1. i փոփոխականի արժեքը մեծանում է 1-ով և դառնում i=2

  1. Ծրագիրը ստուգում է՝ արդյոք i < 5. 2 < 5 ⇒ մտնում է while-ի մեջ
  1. Ծրագիրը տպում է Current i is: 2
  1. i փոփոխականի արժեքը մեծանում է 1-ով և դառնում i=3

  1. Ծրագիրը ստուգում է՝ արդյոք i < 5. 3 < 5 ⇒ մտնում է while-ի մեջ
  1. Ծրագիրը տպում է Current i is: 3
  1. i փոփոխականի արժեքը մեծանում է 1-ով և դառնում i=4

  1. Ծրագիրը ստուգում է՝ արդյոք i < 5. 4 < 5 ⇒ մտնում է while-ի մեջ
  1. Ծրագիրը տպում է Current i is: 4
  1. i փոփոխականի արժեքը մեծանում է 1-ով և դառնում i=5

  1. Ծրագիրը ստուգում է՝ արդյոք i < 5: 5 = 5 ⇒ Ծրագիրը դուրս է գալիս while ցիկլից և տպում Done։
 

Առաջադրանք

Տրված է դրական ամբողջ թիվ n։ Տպեք n-ի արժեքը (եթե այն մեծ է 0-ից) և բաժանեք այն 2-ի (վերցրեք միայն ամբողջ մասը):
Մուտք
Ելք
100
100 50 25 12 6 3 1
5
5 2 1
 

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue