fb pixel

Բուլյան փոփոխականներ

Մինչ այժմ մենք տեսել ենք փոփոխականներ, որոնք պարունակում են տեքստ ինչպես նաև ամբողջ թվեր: Առաջիկա մի քանի վարժություններում մենք կանդրադառնանք բուլյան փոփոխականներին և դրանց օգտագործմանը:
Բուլյան փոփոխականները կարող են ունենալ միայն երկու արժեք True և False. Նրանք կարող են ներկայացնել, արդյոք որոշ պայմաններ ճշմարիտ են թե ոչ:
is_better = True
sometimes = False
playing_football = True
hello = False

print(sometimes, playing_football)
Այս ծրագիրը կտպի False True քանի որ sometimes-ի արժեքը Falseէ իսկ playing_football-ինը True.
 
Փոփոխականների տեսակներ ստանալու համար կարող ենք օգտագործել type ֆունկցիան։
a = True
b = 123
c = 'hello'

print(type(a), type(b), type(c), type(1234))
Այս ծրագիրը կտպի <class 'bool'> <class 'int'> <class 'str'> <class 'int'>. Սա նշանակում է, որ.
  • abool տեսակի է (բուլյան փոփոխական, որը կարող է լինել True կամ False)
  • bint տեսակի է (ամբողջ թվային փոփոխական)
  • cstr տեսակի է (տեքստային/string փոփոխական)
  • 1234int տեսակի է (թվային արժեք)
 

Առաջադրանք

Ստեղծեք favorite թվային փոփոխական և դրան վերագրեք ձեր սիրած թիվը: Ստեղծեք best փոփոխական և դրան վերագրեք True:
Ձեր ծրագիրը պետք է ելքի մեջ տպի favorite և best փոփոխականների տեսակները, ինչպես նաև True, False, և 'long long text'-ի տեսակները:
 
To check your solution you need to sign in
Sign in to continue