Վերադարձվող արժեքով ֆունկցիաներ

Ելքում տպելն օգտակար է, սակայն մինչև այժմ մեր կիրառած ֆունկցիաներից շատերը, օրինակ՝ max()-ը կամ math.sqrt()-ը, արժեք չեն տպում: Սրանք արժեք են վերադարձնում: max()-ը վերադարձնում է իրեն փոխանցված բոլոր արժեքներից առավելագույնը: math.sqrt()-ը վերադարձնում է թվի արմատը, որը մենք այնուհետև կարող ենք կիրառել մեր ծրագրում:

Ֆունկցիայից արժեք վերադարձնելու համար մենք կարող ենք օգտագործել return հրամանը.

def celsius2fahrenheit(degrees):
    return 9 / 5 * degrees + 32

print(celsius2fahrenheit(10))                            # 50.0
print(celsius2fahrenheit(10) + celsius2fahrenheit(20))   # 118.0

Ի դեպ, մենք կարող ենք ֆունկցիաների մեջ կատարել որոշ գործողություններ, նախքան որևէ արժեք վերադարձնելը.

def product(numbers):
    res = 1
    for n in numbers:
        res *= n
    return res

print(product([4, 5, 6]))   # 120
print(product([-1, 0, 5]))  # 0

Առաջադրանք

Ձեզ խնդրում են գրել ֆունկցիա՝ vote անունով, որն իրեն փոխանցված 3 թվերից կվերադարձնի ամենահաճախ հանդիպողը: Եթե փոխանցված բոլոր տարրերը տարբեր են, ֆունկցիան պետք է վերադարձնի առաջինը:

Մուտքը պարունակում է 3 թիվ։

Ծրագիրը պետք է տպի մեկ թիվ՝ ամենահաճախ հանդիպողը, որը վերադարձվում է vote ֆունկցիայի միջոցով:

Մուտք

Ելք

0 1 0

0

1 2 3

1

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue