tuple-ի տրոհումը

Ինչպես արդեն տեսանք, tuples-ները շատ օգտակար են, երբ դրանք տրոհվում են մի քանի փոփոխականների միջոցով.

person = ('Mary', 20, 180)
name, age, height = person
print(name)    # Mary
print(age)     # 20
print(height)  # 180

Սա շատ օգտակար է փոփոխականների արժեքները տեղերով փոխելիս.

n1 = 'Anna'
n2 = 'Mary'
n1, n2 = n2, n1
print(n1)   # Mary
print(n2)   # Anna

Առաջադրանք

Տրված է n թվերի ցանկ։ Ձեզ խնդրում են դրանց հետ կատարել o գործողություններ: Յուրաքանչյուր գործողություն ենթադրում է երկու թվերի տեղերով փոփոխում: Տրված են 2 ինդեքսները։ Այդ ինդեքսներում գտնվող արժեքները պետք է տեղերով փոխվեն: Անհրաժեշտ է վերջում տպել ստացված զանգվածը:

Մուտքի առաջին տողը պարունակում է երկու ամբողջ թիվ n և o՝ ցանկի տարրերի քանակը և այն գործողությունների քանակը (operations), որոնք դուք պետք է կատարեք: Հաջորդ տողը պարունակում է n ամբողջ թվեր, որոնք բաժանված են բացատով: Հաջորդ o տողերում նշված են երկու ամբողջ թիվ՝ յուրաքանչյուր տողի վրա, որոնք բաժանված են բացատով. սրանք այն ինդեքսներն են, որոնք պետք է փոխանակվեն:

Ծրագիրը պետք է տպի ստացված թվերի զանգվածը՝ բաժանված բացատներով:

Մուտք

Ելք

5 2 5 6 7 8 9 0 2 1 3

7 8 5 6 9

Բացատրություն:

  1. Ի սկզբանե - 5 6 7 8 9

  2. Առաջին գործողությունից հետո - 7 6 5 8 9

  3. Երկրորդ գործողությունից հետո - 7 8 5 6 9

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue