tuple-ի ստացումը ցուցակից

Մենք կարող ենք «սառեցնել ցուցակները»՝ դրանք վերածելով tuple-ի.

greetings = ['Hi', 'Hello', 'Hey']
greetings = tuple(greetings)
print(greetings)     # ('Hi', 'Hello', 'Hey')

Նկատեք, որ այս կոդի ելքը ('Hi', 'Hello', 'Hey') է, որը ցույց է տալիս, որ greetings փոփոխականը tuple տիպի է:

Ի դեպ, մենք նորից կանդրադառնանք tuple-ներին, երբ սկսենք ֆունկցիաներ գրել:

Առաջադրանք

Մուտքում տրված է n անուն։ Ստեղծեք names կոչվող tuple և ելքում տպեք ստացված tuple-ը:

Մուտքի առաջին տողը պարունակում է մեկ ամբողջ թիվ՝ n: Հաջորդ n տողերը պարունակում են անուններ՝ յուրաքանչյուրն առանձին տողի վրա:

Ծրագիրը պետք է տպի մեկ տող՝ ստացված tuple-ը:

Մուտք

Ելք

5 Anna Bella Lucy Stella Susan

('Anna', 'Bella', 'Lucy', 'Stella', 'Susan')

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue