Մուտքի ընթերցում

while ցիկլերը կարող են ունենալ պայմաններ, որոնք միշտ ճիշտ են: Այդ ծրագրերը կհանգեցնեն անվերջ ցիկլերի և կաշխատեն ընդմիշտ: Այդպիսի ծրագրի լավ օրինակ է while True-ն․
while True:
	print('Welcome to an infinite loop!')
Այս ծրագիրը կաշխատի անվերջ և կտպի Welcome to an infinite loop!, մինչև օգտագործողը չկանգնեցնի այն։
while ցիկլերը կարող են օգտագործվել տվյալների ընթերցման համար, քանի դեռ որևէ պայման չի կատարվել: Օրինակ, մենք կարող ենք կարդալ տվյալները մուտքից, քանի դեռ մուտքագրված տվյալը 0 չէ: Հենց որ օգտատերը մուտքագրի 0 և սեղմի enter կոճակը, while ցիկլը պետք է ավարտվի: Սա կարող է իրականացվել այսպես.
num = -1
while num != 0:
	num = int(input())
	print(f'The user entered: {num}')
print('End!')
Այս ծրագիրը կկարդա մուտքային տվյալներն այնքան ժամանակ, քանի դեռ օգտատերը չի մուտքագրել 0։ Այն պահին, երբ օգտատերը մուտքագրի 0, այն դուրս կգա ցիկլից և կտպի End!:
 
Մենք նույնիսկ կարող ենք նախօրոք կարդալ num-ը, այնուհետև սկսել ցիկլը.
num = int(input())
while num != 0:
	print(f'The user entered: {num}')
	num = int(input())
print('End!')
Այսպիսով, ծրագիրը չի տպի վերջնական 0-ն, քանի որ մինչ այդ այն դուրս կգա ցիկլից:
Դուք կարող եք ինքներդ փորձել ծրագիր գրել՝ կիրառելով այդ երկու եղանակները:

Առաջադրանք

Գրեք ծրագիր, որը կարդում է մուտքային տվյալները մինչև End բառին հանդիպելը, և մուտքագրված տեքստը տպում է ելքում: Հենց որ ծրագիրը հասնում է End բառին, այն պետք է դադարեցնի իր աշխատանքը: Ծրագիրը չպետք է տպի «վերջ» բառը՝ End:
Մուտք
Ելք
hello my name End
hello my name
 

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue