Տողերի ստուգման մեթոդներ

Տողերի հետ գործ ունենալիս կարևոր է նաև ստուգել, թե արդյոք որոշ պայմաններ պահպանվում են: Ստորև բերված են մի քանի հայտնի մեթոդներ, որոնք կիրառվում են տողում որոշ պայմաններ ստուգելու համար.

Մեթոդ

Նկարագրություն

Օրինակներ

Արդյունք

isupper()

Ստուգում է՝ արդյոք բոլոր տառերը մեծատառ են

'Anna'.isupper()
'ANNA'.isupper()
'AnnA'.isupper()

False
True
False

islower()

Ստուգում է՝ արդյոք բոլոր տառերը փոքրատառ են

'Anna'.islower()
'anna'.islower()
'AnnA'.islower()

False
True
False

istitle()

Ստուգում է՝ արդյոք բոլոր բառերը սկսվում են մեծատառով և արդյոք մնացածը փոքրատառ են

'Anna'.istitle()
'anna'.istitle()
'AnnA'.istitle()
'19'.istitle()

True
False
False
False

isdigit()

Ստուգում է՝ արդյոք բոլոր նիշերը թվեր են

'Anna'.isdigit()
'1997'.isdigit()
'An97'.isdigit()
'19'.isdigit()

False
True
False
True

isalpha()

Ստուգում է՝ արդյոք բոլոր նիշերը տառեր են

'Anna'.isalpha()
'1997'.isalpha()
'An97'.isalpha()
'Hi Anna'.isalpha()

True
False
False
False

isalnum()

Ստուգում է՝ արդյոք բոլոր նիշերը տառեր կամ թվեր են

'Anna'.isalnum()
'1997'.isalnum()
'An97'.isalnum()
'Hi Anna'.isalnum()

True
True
True
False

startswith('xxx')

Ստուգում է՝ արդյոք տողը սկսվում է 'xxx'-ով

'Anna'.startswith('A')
'Anna'.startswith('a')
'Anna'.startswith('')
'Anna'.startswith('An')

True
False
True
True

endswith('xxx')

Ստուգում է՝ արդյոք տողը վերջանում է 'xxx'-ով

'Anna'.endswith('A')
'Anna'.endswith('a')
'Anna'.endswith('')
'Anna'.endswith('nA')

False
True
True
False

isspace()

Ստուգում է՝ արդյոք բոլոր նիշերը բացատի նիշեր են (\t, \n, բացատ և այլն)

'Anna'.isspace()
' '.isspace()
' \t \n'.isspace()
' \t hi'.isspace()

False
True
True
False

Հիշեք, որ այս մեթոդներն անգիր անելու կարիք չկա։ Անվանումներն արդեն իսկ հուշում են, թե ինչ գործառույթ են դրանք կատարում, իսկ Google-ում արագ որոնման միջոցով կկարողանաք գտնել անհրաժեշտ մեթոդները։ Այս փոքրիկ աղյուսակում ներառված է օգտակար մեթոդների ընդամենը մի մասը։ Python-ն ունի շատ ավելի մեծ թվով մեթոդներ, որոնք կարող եք կիրառել տարբեր իրավիճակներում։

Նկատի ունեցեք, որ տողը չունի contains() մեթոդ, քանի որ արդեն կաin հրամանը, որը ստուգում է, թե արդյոք մի տողը պարունակվում է մյուսում:

Առաջադրանք

Տրված է տող։ Հաշվեք մեծատառերի քանակը, փոքրատառերի քանակը և բացատների քանակը:

Մուտքը պարունակում է տեքստի մեկ տող, որը պետք է վերլուծվի:

Ծրագիրը պետք է տպի մեկ տող՝ 3 թվով (մեծատառերի քանակը, փոքրատառերի քանակը և բացատների քանակը):

Մուտք

Ելք

Hey, how are you doing today Anna?

2 24 6

Amazing job with the infrastructure setup Bob!

2 37 6

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue