Տվյալների տպում - sep

Մինչ այժմ մենք կիրառել ենք print() հրամանը տարբեր արգումենտներով, և ծրագիրը արգումենտները տպել է բացատով առանձնացված: print('abc', 'def', 2)-ը կտպի հետևյալ կերպ՝ abc def 2։
Իսկ ինչպե՞ս արժեքներն առանձնացնել * ով, ոչ թե բացատով: Դա հնարավոր է անել՝ sep պարամետրը փոխանցելով print() հրամանին:
print('hello', 'my', 'name is', 'Python', sep='*')
Այս ծրագիրը կտպի hello*my*name is*Python։ sep-ը կարող է լինել ցանկացած տեքստային արժեք: Այն կարող է լինել արտահայտություն (this is a separation, hey hey, և այլն), կարող է բաղկացած լինել սիմվոլներից և նույնիսկ՝ լինել դատարկ տեքստ sep=''. Դատարկ տեքստի դեպքում print ը կտպի արժեքները միմյանց կպած:
print('hello', 'my', 'name is', 'Python', sep='')
dash = '--'
print('hello', 'my', 'name is', 'Python', sep=dash)
Սա կտպի հետևյալը.
hellomyname isPython
hello--my--name is--Python
Այսպիսով print-ը ի սկզբանե տպում է բոլոր արժեքները մեկ բացատով իրարից բաժանելով։ Բայց մենք կարող ենք դա փոփոխել print-ին փոխանցելով մեր ուզած sep-ի արժեքը՝ print(..., sep='...') ֆորմատով։

Առաջադրանք

Ձեզ տրվում է 3 մուտքային տվյալ՝ տարի, ամիս և օր: Ելքը պետք է ունենա տարի-ամիս-օր տեսքը։
Մուտք
Ելք
2022 05 10
2022-05-10
 

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue