Տեղափոխել հերթի վերջ

Մարդիկ հերթ են կանգնել՝ կենդանաբանական այգի մտնելու համար։ Մենք գիտենք հերթում սպասողների անունները, քանի որ նրանք նախօրոք գրանցվել են: Բայց ինչ-որ մեկն իրեն տարօրինակ է պահում և սկսում է հրել հարևաններին։ Անվտանգության աշխատակիցները որոշում են տվյալ անձին տեղափոխել հերթի ամենավերջ։ Տրված է, թե ինչպիսին է եղել հերթը ի սկզբանե: Հայտնի է նաև, թե հերթում որերորդն է եղել այն անձը, ով տեղափոխվել է հերթի վերջ։ Ձեզ խնդրում են տպել հերթում սպասողների հաջորդականությունը՝ փոփոխությունից հետո:

Մուտքի առաջին տողում նշված են հերթում սպասողների անունները՝ առանձնացված բացատներով: Մուտքի երկրորդ տողում նշված է մեկ ամբողջ թիվ՝ այն անձնավորության համարը (սկզբից հաշված), ով տարօրինակ պահվածք ուներ: Համարակալումը սկսվում է 1-ից։

Ծրագիրը պետք է տպի հերթում սպասողների հաջորդականությունը, որտեղ անունները բաժանված են բացատով:

Մուտք

Ելք

Anna Mary Karen Bob Simon Danny John Lucy 6

Anna Mary Karen Bob Simon John Lucy Danny

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue