Տեքստերը բաղկացած են տառերից, և երբեմն անհրաժեշտ է լինում գործողություններ կատարել առանձին տառերի հետ: Python-ում մենք կարող ենք ստանալ առանձին տառեր ինդեքսի օպերատորի միջոցով []:
greeting = 'Welcome to indexing!'
print(greeting[0]) # W
print(greeting[1]) # e
print(greeting[2]) # l
print(greeting[3]) # c
Յուրաքանչյուր տառ ինքնին մի տող է: Այսպիսով, մենք կարող ենք գործողություններ կատարել տառերի հետ ճիշտ այնպես, ինչպես տողերի հետ: Մենք կարող ենք դրանք միացնել +-ով, կարող ենք դրանք բազմապատկել որևէ թվով՝ մի քանի անգամ կրկնելու համար, և այլն։
Ուշադրություն դարձրեք, որ ինդեքսավորումը սկսվում է 0-ից: Առաջին տառը ստանալու համար մենք տողին դիմում ենք [0]-ով, երկրորդի համար՝ [1]-ով, երրորդի համար՝ [2]-ով և այլն։ Python-ն օգտագործում է 0-ից սկսվող ինդեքսավորում, ինչը տարածված սկզբունք է ծրագրավորման տարբեր լեզուներում (C++, Java, C# և այլն):
# 01234
greeting = 'hello'
print(greeting[0]) # h
print(greeting[4]) # o
print(len(greeting)) # 5 (there are 5 characters)
print(greeting[len(greeting) - 1]) # o (therefore, we access the 5th with [4])
print(greeting[len(greeting) - 2]) # l
Առաջադրանք
Տրված է հետևյալ տեքստը։ Ձեր խնդիրն է որոշել տեքստի n-րդ տառը։
In 2017, Bitcoin reached ~$20k. People thought it was the historical maximum.
Մուտքում տրված է մեկ ամբողջ թիվ՝ n-ը: Տպե՛ք տրված նախադասության մեջ n-րդ տառը (հաշվարկը սկսվում է 1-ից): Եթե n-ը 1...text-length սահմաններում չէ, ծրագիրը պետք է տպի Bad Input: