Որոշ դեպքերում կարիք կա ստուգելու միաժամանակ մի քանի պայման: Ենթադրենք՝ ցանկանում ենք տպել Great weather, եթե ջերմաստիճանը 20-ից 27-ի միջակայքում է և ամպեր չկան: Դա կարելի է անել and-ի օգնությամբ:
if 20 <= temperature <= 27 and clouds == 0:
print('Great weather')
Python-ն ունի 3 տրամաբանական օպերատոր.
Տրամաբանական օպերատոր
Օրինակ
Նկարագրություն
and
if a and b:
եթե a և b պայմանները բավարարվում են
or
if a or b:
եթե a կամ b պայմաններից մեկը բավարարվում է
not
if not a:
եթե a պայմանը չի բավարարվում
Այսպիսով, եթե ծրագիրն ունի մի քանի not, and, և or, ապա սկզբում կկատարի not օպերացիաները, ապա and, և միայն դրանից հետո՝ or օպերացիաները: Ի դեպ, փակագծերի օգնությամբ կարող եք կիրառել օպերացիաների այլ հերթականություն:
Առաջադրանք
Տրված է 3 թիվ։ Ձեր խնդիրն է պարզել՝ արդյոք դրանցից որևէ մեկը զույգ է, թե ոչ:
Մուտքում տրված է 3 ամբողջ թիվ։ Ծրագիրը պետք է տպի Yes, եթե 3 թվերից որևէ մեկը զույգ է, իսկ հակառակ դեպքում պետք է տպի No: