Տարրի հեռացում

Երբեմն բառարանները շատ են մեծանում, և որոշ բանալիներ չեն օգտագործվում, հետևաբար, այլևս անհրաժեշտ չեն: Մենք կարող ենք ազատվել դրանցից del հրամանով.
furniture =  {
    'table': 2,
    'chair': 5,
    'lamp': 8,
    'phone': 4,
}
# This was an old building, so they used old phone system there
# After renovation, phones are not necessary anymore
del furniture['phone']
print(furniture)    # {'table': 2, 'chair': 5, 'lamp': 8}

Առաջադրանք

Տրված են n թվով զույգեր՝ ուսանողների անունները և նրանց ընդհանուր միջին գնահատականը (1-4 միջակայքում)։ Ձեզ խնդրում են հեռացնել այն ուսանողների անունները, ովքեր արդեն ավարտել են համալսարանը (շրջանավարտների ցանկը կարող է պարունակել անուններ, որոնք արդեն հեռացվել են բառարանից):
Մուտքի առաջին տողը պարունակում է մեկ ամբողջ թիվ՝ n (ուսանողների թիվը): Հաջորդ n տողերը պարունակում են ուսանողների անունները և նրանց գնահատականները՝ բաժանված բացատով: Հաջորդ տողը պարունակում է ուսանողների անունները, ովքեր ավարտել են համալսարանը:
Ծրագիրն առանձին տողերով պետք է տպի ուսանողների ցուցակը` իրենց համապատասխան գնահատականներով։ Ուսանողի անունը և գնահատականը պետք է առանձնացված լինեն բացատով:
Մուտք
Ելք
8 Lucy 3.8 Anna 4 Bob 4 Steven 3 Kevin 2 Lily 3.9 Simon 2 Sophy 2.5 Anna David Steven Lukas Bob
Lucy 3.8 Kevin 2 Lily 3.9 Simon 2 Sophy 2.5
 

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue