Տվյալների տպում - end

Ամեն անգամ, երբ print()-ը կիրառվում է ինչ-որ բան տպելու համար, հաջորդ print()-ն արդեն տպում է նոր տողից: Որոշ դեպքերում, սակայն, անհրաժեշտ է մնալ նույն տողում:
print('hello', 'everyone', end='...')
print('Anyone here?')
Այս ծրագիրը կտպի hello everyone...Anyone here? : Այսպիսով, Anyone here? նոր տողից տպելու փոխարեն ծրագիրը մնաց նույն տողում, քանի որ end-ի արժեքը ...էր:
Ի սկզբանե end պարամետրը \n-է․ այն հատուկ նշան է, որը ներկայացնում է նոր տողը (enter): Մենք կանդրադառնանք հատուկ նշաններին և դրանց կիրառությանն ավելի ուշ՝ դասընթացի ընթացքում: Առայժմ անդրադառնանք միայն մեկին՝ \n նոր տողի նշանին:
print('one', 'two', end='--')
print('three', 'four', end='!!!')
print('five', 'six', 'seven', end='\n')
print('eight', end='nine')
print('ten', end='... the end...')
Այս ծրագիրը կտպի հետևյալը․
one two--three four!!!five six seven
eightnineten... the end...
Նկատեք, որ end-ը շատ տարբեր է sep-ից։ end-ի միջոցով մենք կարող ենք փոփոխել, թե ինչ է տպվում ամենավերջում, իսկ sep-ի միջոցով մենք կարող ենք փոփոխել, թե ինչ է տպվում նույն print-ի մեջ գտնվող հարևան արժեքների միջև։

Առաջադրանք

Տարվա բոլոր ամիսները տպելու համար օգտագործեք 12 print հրամաններ։ Յուրաքանչյուր ամսվա վերջում պետք է լինի *-* ՝ բացառությամբ վերջինի:
 
Ահա բոլոր ամիսների ցանկը՝ January, February, March, April, May, June, July, August, September, October, November, and December.
 

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue