Տարրերի ստացում՝ պարզ եղանակով

if պայմանի միջոցով մենք կարող ենք ստուգել՝ արդյո՞ք բանալին առկա է բառարանում, թե՞ ոչ, և դրանից հետո միայն վերցնել բանալու արժեքը։ Բայց սա կարող է տհաճ և կրկնվող աշխատանքի վերածվել։ Python-ը տրամադրում է շատ հեշտ և ապահով եղանակ՝ բառարաններից արժեքների ստացման համար։ Այդ մեթոդը կոչվում է .get().
# Imagine we have a great team for a startup
team = {
    'HR': ['John Smith', 'Taylor Vu'],
    'Designers': ['Garry Tan'],
    'Developers': ['Linus Torvalds', 'Yegor Bugayenko'],
}
if 'HR' in team:
    print(team['HR'])
else:
    print([])

if 'QA' in team:
    print(team['QA'])
else:
    print([])
print(team.get('HR', []))
print(team.get('QA', []))
Այստեղ մենք ստանում ենք team բառարանը .get() մեթոդով, որտեղ տրամադրում ենք բանալին որպես առաջին պարամետր (HR կամ QA), իսկ default արժեքը՝ որպես երկրորդ պարամետր (այս օրինակում՝ դատարկ ցուցակ):
Այլ դեպքերում մենք կարող ենք որոշակի default արժեք ունենալ, որը լինի թիվ կամ տող՝ population.get('China', '~1.5 Billion')։ Եթե China բանալին առկա է population բառարանում, ծրագիրը կվերադարձնի դրան համապատասխան արժեքը: Բայց եթե China-ն առկա չէ population բառարանում, ծրագիրը կվերադարձնի '~1.5 Billion'։

Առաջադրանք

Հականիշների բառարանը պարունակում է բառեր, որոնք ունեն հակադիր նշանակություն։ Տրված է n հականիշ բառերի զույգերը։ Ձեզ խնդրում են տպել q հականիշներ՝ հաջորդող q բառերի համար, և Not found, եթե այդ բառերը չեն գտնվել սկզբնական ցանկում: Հայտնի է, որ հականիշ զույգերի բառերը չեն կրկնվում:
Մուտքի առաջին տողը պարունակում է մեկ ամբողջ թիվ՝ n, որը հականիշ զույգերի թիվն է: Հաջորդ n տողերը պարունակում են երկու բառ, որոնք բաժանված են բացատով․ դրանք հականիշ զույգեր են: Հաջորդ տողը պարունակում է մեկ ամբողջ թիվ՝ q, որը հարցման բառերի քանակն է: Հաջորդ q տողերը պարունակում են մեկական բառ:
Ծրագիրը պետք է տպի q թվով տողեր: Յուրաքանչյուր տող պետք է պարունակի հականիշ կամ Not found, եթե հականիշը չկա սկզբնական ցանկում:
Մուտք
Ելք
5 warm cold sunny cloudy fast slow tired energetic love hate 3 warm hate potato
cold love Not found
 

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue