Տպումի մի քանի հրամաններ

Մինչ այժմ մենք գրել ենք միայն մեկտողանոց ծրագրեր, որոնք ունեին միայն մեկ print() հրաման: Սակայն, գործնականում, ծրագրերը սովորաբար բաղկացած են բազմաթիվ տողերից, ուստի մենք այստեղ կգրենք մեր առաջին բազմատող ծրագիրը:
Ծրագրերը կարող են ունենալ բազմաթիվ print հրամաններ: Այդ դեպքում յուրաքանչյուր print առաջադրանքի բովանդակությունը տպվում է առանձին տողով:
print(98234539)
print('is a big number')
Այս ծրագիրը տպում է 98234539 առաջին տողում և is a big number երկրորդ տողում: Ստացվում է հետևյալ արդյունքը․
98234539
is a big number
 
Մենք կարող ենք ունենալ բազմաթիվ print հրամաններ՝ մեկը մյուսի հետևից, և Python-ը կկատարի դրանցից յուրաքանչյուրը հաջորդաբար: Այն նախ տպելու է առաջին print առաջադրանքի բովանդակությունը, որից հետո տպելու է երկրորդ print առաջադրանքի բովանդակությունը, ապա՝ երրորդը և այլն:
Այսպիսով, ծրագիրը կատարվում է տող առ տող, և յուրաքանչյուր հրաման կատարվում է նախորդից հետո:
print('Hi, this is Alice')
print('Hi Alice, how are you doing?')
print('I am great! What about you?')
print('Great! Thanks!')
Այս ծրագիրը տպելու է առաջին print հրամանը, ապա՝ երկրորդը, երրորդը և, վերջապես, չորրորդը: Այսպիսով, կստացվի հետևյալ արդյունքը.
Hi, this is Alice
Hi Alice, how are you doing?
I am great! What about you?
Great! Thanks!

Առաջադրանք

Գրեք ծրագիր, որը կտպի Bob is 19 years old. առաջին տողում և Alice is older than Bob. երկրորդում:
 

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue