Տողը, ըստ էության, տառերի ցուցակ է: Տողերի յուրաքանչյուր տարր հասանելի է [] փակագծերով: Սակայն, եթե փորձենք փոփոխել մեկ տառ, մեզ դա չի հաջողվի, քանի որ Python-ը դա թույլ չի տալիս: Ծրագիրը սխալ ցույց կտա՝ նշելով TypeError: 'str' object does not support item assignment։
Մենք իրականում կարող ենք տողը վերածել ցուցակի, որտեղ յուրաքանչյուր տառն առանձին տող է: Սա կարելի է իրականացնել list()-ի միջոցով: Ինչպես str()-ով ամբողջ թվերը տողերի ենք վերածել, կամ float()-ով տողերը՝ ռացիոնալ թվերի, այնպես էլ կարող ենք տողը վերածել ցուցակի:
fruit = 'apple'
l = list(fruit)
print(fruit) # apple
print(l) # ['a', 'p', 'p', 'l', 'e']
l[1] = '@'
print(l) # ['a', '@', 'p', 'l', 'e']
Այստեղ fruit տողը վերածվեց l ցուցակի, որը հետագայում փոփոխվեց, որպեսզի պարունակի տարբեր տառեր։
Առաջադրանք
Տրված է 5 տող: Ձեր խնդիրն է տպել բոլոր 5 տողերի տառերից կազմված ցուցակը (մուտքում տրված հերթականությամբ):
Մուտքը պարունակում է 5 տող, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկ տող:
Ծրագիրը պետք է տպի այդ 5 տողերի բոլոր տառերի ցուցակը: