Տարբեր տեսակներ ցուցակում

Ծրագրավորման որոշ լեզուներ թույլ չեն տալիս մեկ ցուցակում ունենալ տարբեր տեսակի փոփոխականներ (օրինակ՝ ամբողջ թվեր և տողեր): Python-ը, սակայն, ճկուն լեզու է և թույլ է տալիս մեկ ցուցակում ունենալ մի քանի տեսակ փոփոխականներ.
different = [
	'first', 
	33, 
	33.4, 
	'second', 
	88.9, 
	'third'
]

print(type(different[0]), type(different[1]), type(different[2]))
# <class 'str'> <class 'int'> <class 'float'>
Կոդի այս հատվածում different ցուցակի առաջին 3 տարրերը string, int և float տիպի են:
Ցուցակները կարող են պարունակել այլ տեսակներ, ինչպիսիք են՝ բուլյան արժեքները, ռացիոնալ թվերը և նույնիսկ այլ ցուցակներ (ներդրված ցուցակներ):

Առաջադրանք

Ստեղծեք 8 արժեքներից բաղկացած ցուցակ։ Տարրերի արժեքները վերցնում ենք մուտքագրված տվյալներից: Զույգ ինդեքսները կլինեն ամբողջ թվեր (սկսած 0-ից), իսկ կենտները՝ տողեր։
Ծրագիրը ելքում պետք է տպի թվերի գումարը, իսկ երկրորդ տողում պետք է տպի տողերը՝ բաժանված բացատով:
Մուտք
Ելք
10 first 20 second 7 third -3 hello
34 first second third hello
Հուշում. հարմար կլինի ելքը գրել f-string-ով:
 

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue