sum

Գումարը հաշվարկելու համար մենք կարող ենք օգտագործել + օպերատորը: Այնուամենայնիվ, չափազանց դժվար կլինի դա անել մեծ զանգվածների համար (պատկերացրեք, եթե կա 100 արժեք):
Python-ն ունի ներկառուցված ֆունկցիա՝ sum, որը տրված զանգվածի դեպքում հաշվում է վերջինիս տարրերի գումարը:
l = [1, 2, -2, 5, 10, -1]
print(l[0] + l[1] + l[2] + l[3] + l[4] + l[5])   # 15
print(sum(l))                                    # 15

Առաջադրանք

Մուտքում ունեք 8 ռացիոնալ թվեր։ Տպեք այդ 8 թվերի գումարը, այնուհետև առաջին 7 տարրերի գումարը, ապա առաջին 6-ի գումարը, և այդպես շարունակ մինչև մեկ տարրը.
Մուտք
Ելք
1 2 3 4 5 6 7 8
36 28 21 15 10 6 3 1
Խորհուրդ 1
Կարող եք del-ի միջոցով հեռացնել վերջին տարրը յուրաքանչյուր գումարի (sum) հաշվարկից հետո։
Խորհուրդ 2
Կարող եք նաև կտրել (slice) զանգվածը և հաշվել կտրվածի գումարը sum-ի միջոցով։
 

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue