Եթե փորձենք տեքստային արժեքը և ամբողջ թիվն իրար գումարել, python-ը սխալ ցույց կտա՝ նշելով հետևյալը․ TypeError: can only concatenate str (not "int") to str (ՏեսակիՍխալ. Թույլատրվում է միավորել միայն տողը (այլ ոչ "ամբողջ թիվը") տողին)։
Տողին կարելի է գումարել միայն տող։ Հետևաբար, եթե ուզում ենք տողին գումարել ամբողջ թիվ (int), ապա նախ պետք է ամբողջ թիվը դարձնենք տեքստ։
a = 'some random string'
b = 10
c = a + str(b)
print(c) # some random string10
Երբ գրում ենք int(input()), կարդում ենք տեքստ, որից հետո այն փոխարկում ենք ամբողջ թվի։ Կարող ենք նաև հակառակը անել․ ամբողջ թիվը դարձնել տեքստ՝ օգտագործելով str() հրամանը։
Առաջադրանք
Տրված է տող և թիվ։ Պետք է տպել այդ տողը, որին կհաջորդի : նշանը, ապա այդ թվի քսանապատիկը։
Նշում։ միանգամից մի՛ կիրառեք print-ը։ Նախ՝ պահեք արդյունքը res փոփոխականում, որից հետո միայն տպեք res-ը։