Իսկ ինչպե՞ս կարող ենք բառերը մեկ առ մեկ մշակել: Python-ը մեզ տրամադրում է split() օգտակար ֆունկցիան, որը տողը բաժանում է կտորների և վերադարձնում այդ կտորների զանգվածը.
sentence = 'He ran out of money, so he had to stop playing poker.'
words = sentence.split()
print(words) # ['He', 'ran', 'out', 'of', 'money,', 'so', 'he', 'had', 'to', 'stop', 'playing', 'poker.']
split()-ը կարող է նաև ընդունել պարամետր, որի համաձայն կբաժանի նախադասությունը.
Վերջին օրինակում տարրերը բաժանված են ստորակետով և բացատով։ Այսպիսով, փոխանցելով պարամետրը ծրագրին՝ ասում ենք, որ նախադասությունը բաժանի՝ հաշվի առնելով ստորակետը և բացատը (', '), այլ ոչ թե միայն բացատը:
Նշում. ի սկզբանե split()-ը բաժանում է տողը՝ հաշվի առնելով ցանկացած բացատ (նոր տող, բացատ, դիրքանիշ և այլն): Եթե մենք դրան որոշակի արժեք փոխանցենք, օրինակ՝ \n, այն կբաժանվի միայն նոր տողով:
Առաջադրանք
Տրված է նախադասություն, որտեղ բառերը բաժանված են բացատով։ Ձեր խնդիրն է բառերը մեկ առ մեկ տպել առանձին տողերի վրա: