set-երի համեմատումը

Video preview
Python-ը թույլ է տալիս ստուգել՝ արդյոք բազմությունը(set) այլ բազմության ենթաբազմություն է (subset), թե ոչ: A բազմությունը B-ի ենթաբազմություն է, եթե B-ն պարունակում է A-ի բոլոր տարրերը և ունի նաև որոշ այլ տարրեր: Դա կարելի է անել ստանդարտ համեմատության օպերատորի միջոցով.
a = {1, 3, 5, 7, 18}
b = {1, 7, 18}
if b <= a:
    print('B is a subset of A')
elif a <= b:
    print('A is a subset of B')
else:
    print('Not a subset!')
Սա կտպի B is a subset of A: A-ն պարունակում է B-ի բոլոր տարրերը (1, 7, 18) և ունի նաև մի քանի լրացուցիչ տարր (3, 5):
Python-ի set-երի հնարավոր բոլոր գործողությունների ցանկը կարող եք գտնել Python-ի պաշտոնական կայքէջում։ Այս դասընթացում ներկայացված են այն հիմնական գործողությունները, որոնք ամենաշատն են կիրառվում և որոնց մենք կանդրադառնանք հետագա վարժություններում։

Առաջադրանք

Տրված է տեքստի երկու տող։ Պետք է պարզել՝ արդյո՞ք այդ երկու տողերը պարունակում են տառերի նույն հավաքածուն:
Մուտքը պարունակում է տեքստի 2 տող:
Ծրագիրը պետք է տպի Yes, եթե դրանք պարունակում են միևնույն սիմվոլների շարքը, իսկ հակառակ դեպքում պետք է տպի No:
Մուտք
Ելք
abcde edcbaaa
Yes
abcde edc
No
 

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue