set-ին տարր ավելացնելը

Զանգվածների հետ գործ ունենալիս հնարավոր էր կիրառել append() մեթոդը և զանգվածի վերջում ավելացնել նոր տարր։ set-երի հետ աշխատելիս կարևոր է հիշել, որ set-երը չունեն որոշակի կարգ, ուստի append-ն այս նպատակի համար հարմար չէ: Հետևաբար, set-ին տարր ավելացնելը կատարվում է .add() մեթոդի միջոցով:
a = {1, 2}
a.add(5)
a.add(8)
print(a)   # {8, 1, 2, 5}
Եթե փորձենք append-ով որևէ տարր ավելացնել, Python-ը մեզ կասի, որ դա հնարավոր չէ. AttributeError: 'set' object has no attribute 'append'։

Առաջադրանք

Տրված է տեքստ։ Ձեզ խնդրում են գրել ծրագիր, որը կտպի այդ տեքստի եզակի նիշերի քանակը՝ յուրաքանչյուր հաջորդ դիրքի համար (նիշերի միջակայքերը՝ 1, 1..2, 1..3, 1..4, 1.. 5, … 1..n)։
Մուտքը պարունակում է մեկ տող:
Ծրագիրը պետք է տպի եզակի նիշերի քանակը այդ տողի յուրաքանչյուր դիրքի համար և դրանք առանձնացնի բացատով:
Մուտք
Ելք
abcabd
1 2 3 3 3 4
234asd123
1 2 3 4 5 6 7 7 7

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue