Մենք տեսանք, թե ինչպես կարելի է ստանալ տողի առանձին նիշեր []-ով: Python-ում հնարավոր է նաև ընտրել տողի որոշակի հատված՝ վերցնել մի քանի հաջորդական տառ: Սա կարելի է իրականացնել նույն [] փակագծերով, բայց տրամադրելով երկու թվեր՝ հատվածի սկիզբն ու ավարտը.
s = 'This is a long long string'
print(s[0: 1]) # T
print(s[0: 2]) # Th
print(s[0: 18]) # This is a long lon
print(s[1: 3]) # hi
print(s[1: -1]) # his is a long long strin
print(s[3: -2]) # s is a long long stri
print(s[-10: -2]) # ong stri
Նշում 1. Սկիզբը միշտ ներառական է, իսկ վերջը՝ ոչ ⇒ [սկիզբ; վերջ):[start; end)
Նշում 2: Ե՛վ սկիզբը, և՛ վերջը կարող են բացասական լինել՝ ենթադրելով բացասական ինդեքսավորում:
Առաջադրանք
Մենք կցանկանայինք իմանալ, թե որն է տողի կենտրոնական հատվածը։
Ունենալով n երկարության տող, մենք ցանկանում ենք տեսնել n/4-ից 3n/4 հատվածի տառերը:
Մուտքը պարունակում է տեքստի մեկ տող, որը երաշխավորված է, որ երկարությունը բաժանվում է 4-ի: