Ցիկլերի հետ գործ ունենալիս հնարավոր է ներդնել պայմաններ, ներդնել այլ ցիկլեր և գործնականում ցանկացած կոդի կտոր քանի դեռ կոդի կառուցվածքը ճիշտ է և չի հակասում Python-ի կանոններին։ Հետևաբար մենք կարող ենք նաև միմիանց հետ օգտագործել for-ը և while-ը.
for number in range(100, 115, 2):
print('Number:', number, end='::')
while number > 0:
print(number % 10, end='-')
number //= 10
print()
print('The End!')
Այս ծրագիրը անցնում է 100-ից մինչև 114 ներառյալ զույգ թվերի վրայով: Այնուհետև այն ստանում է այդ թվերի առանձին թվանշանները և տպում դրանք մեկ առ մեկ:
Առաջադրանք
Տրված են n ամբողջ թվեր։ Ձեզ խնդրում են կատարել հետևյալ գործողությունները յուրաքանչյուր թվի համար.
Յուրաքանչյուր թվանշանը բազմապատկեք 2-ով
Տպեք ստացված թվանշանների հաջորդականությունը հակառակ հերթականությամբ
Մուտքի առաջին տողը պարունակում է մեկ ամբողջ թիվ n: Հաջորդ n տողերը պարունակում են ամբողջ թվեր, որոնց համար անհրաժեշտ է կատարել գործողությունները: Երաշխավորվում է, որ մուտքում տրված թվերը չեն վերջանում 0-ով։
Ծրագիրը պետք է տպի n տող, որը պարունակում է գործողությունների արդյունքը հաջորդականության յուրաքանչյուր ամբողջ թվի համար: