range

Թվերի հետ աշխատելիս երբեմն շատ օգտակար է աշխատել հաջորդականությունների հետ: Որոշ դեպքերում մեզ կարող է հետաքրքրել 0, 1, 2, ..., n թվերի հաջորդականությունը։ Մեկ այլ պարագայում կարևոր թվերը կարող են ընկած լինել l, l + 1, l + 2, ..., r միջակայքում:
range() հրամանը հեշտացնում է թվերի միջակայքերի հետ աշխատելը: Այն կարող է թվեր գեներացնել ցանկացած միջակայքում՝ յուրաքանչյուր զույգի միջև ցանկացած տարածությամբ (ինտերվալով).
print(list(range(5)))         # [0, 1, 2, 3, 4]
print(list(range(7)))         # [0, 1, 2, 3, 4, 5, 6]
print(list(range(1, 5)))      # [1, 2, 3, 4]
print(list(range(4, 7)))      # [4, 5, 6]
print(list(range(5, 3)))      # []
print(list(range(2, 15, 4)))  # [2, 6, 10, 14]
print(list(range(11, 2, -1))) # [11, 10, 9, 8, 7, 6, 5, 4, 3]
range() ը կարող է ունենալ 1, 2 կամ 3 արգումենտ.
  • 1 արգումենտ r. գեներացնել 0, 1, 2, ... r-1 թվերը
  • 2 արգումենտ l և r. գեներացնել l, l+1, l+2, ..., r-1 թվերը
  • 3 արգումենտ l, r և d. գեներացնել l, l+d, l+2d, ..., r-1 թվերը
💡
Նկատեք, որ ինչպես տողերի կամ զանգվածների հատվածների, այնպես էլ range()-ի դեպքում սկիզբը ներառված է, իսկ վերջը ներառված չէ (այսինքն՝ lrange-ի մեջ է, բայց r-ը՝ ոչ):
Այլ արտահայտություններում մենք կարող ենք կիրառել range()-ը առանց զանգվածի list(): Վերը նշված օրինակներում մենք օգտագործել ենք list()-ը, որպեսզի print հրամանը տպի գեղեցիկ արդյունք:

Առաջադրանք

Տրված է n ամբողջ թիվ։ Գրեք ծրագիր, որը կտպի 1, 2, ... n թվերի գումարը:
Մուտք
Ելք
2
3
5
15
 

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue