Բառարաններում տարրեր ավելացնելուց հետո, մենք կարող ենք պատահաբար փորձել ստանալ բանալի (key), որը դեռ բառարանում չկա: Այդ դեպքում Python-ը մեզ կասի, որ տեղի է ունեցել KeyError, և բառարանում նման բանալի (key) չկա: Ստուգելու համար, թե արդյոք բանալին կա բառարանում, մենք կարող ենք օգտագործել in հրամանը (ճիշտ այնպես, ինչպես կանեինք զանգվածներում, tuple-ներում կամ set-երում):
Ձեզանից պահանջվում է հաշվել շարադրության մեջ ամենահաճախ հանդիպող բառը և դուրս բերել այն: Դուք գիտեք, որ բառերն առանձնացված են բացատով, և որ պետք է անտեսել մեծատառ/փոքրատառ տարբերությունը: Երաշխավորված է, որ կա միայն մեկ ամենատարածված բառ:
Մուտքը պարունակում է տեքստի մեկ տող, որտեղ բառերն առանձնացված են բացատով:
Արդյունքը պետք է պարունակի մուտքագրման ամենահաճախ հանդիպող բառը: