Python-ի ներածություն

str + int (տող + ամբողջ թիվ)

Եթե փորձենք իրար գումարել տեքստային արժեքը և ամբողջ թիվը, python-ը սխալ կբերի ասելով՝ TypeError: can only concatenate str (not "int") to str (ՏեսակիՍխալ. Թույլատրվում է միավորել միայն տողը (այլ ոչ "ամբողջ թիվը") տողին
Տողին կարելի է գումարել միայն տող։ Այդ պատճառով եթե ուզում ենք տողին գումարել ամբողջ թիվ (int), ապա նախ պետք է ամբողջ թիվը դարձնենք տեքստ։
a = 'some random string'
b = 10
c = a + str(b)
print(c)       # some random string10
Երբ գրում ենք int(input()) մենք կարդում ենք տեքստ և նրան դարձնում ամբողջ թիվ։ Կարող ենք նաև հակառակը անել, և ամբողջ թիվը դարձնել տեքստ օգտագործելով str() հրամանը։
 

Առաջադրանք

Տրված է տող և թիվ, մեր խնդիրն է տպել այդ տողը, որին կհաջորդի : նշանը, ապա այդ թվի քսանապատիկը։
Նշում։ Միանգամից մի օգտվեք print-ից, նախ պահեք արդյունքը res փոփոխականում, ապա նոր տպեք res-ը։
Մուտք
Ելք
Here is a small number 7
Here is a small number: 140
 

Constraints

Time limit: 1 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue