Python-ի ներածություն

Տեքստի տպումը Python-ում

Առաջին բանը, որը պատրաստվում ենք սովորեցնել համակարգչին, դա մեզ հետ հաղորդակցվելն է: Համակարգիչները կարողանում են պատասխանել շատ տարբեր հարցերի և դա իրականացնելու համար պետք է սովորեցնենք նրան, թե ինչպես խոսի մեզ հետ:
Python-ի հրամանները շատ ինտուիտիվ են և երբեմն շատ նման են անգլերեն լեզվին: Առաջին հրամանը, որին մենք կանդրադառնանք այս դասընթացում, print() հրանամանն է:
Մենք կարող ենք օգտագործել print() հրամանը՝ ելքում տեքստ տպելու համար: Օրինակ, այս ծրագիրը տպում է Hi, my name is Python:
print('Hi, my name is Python')
Նկատենք, որ print() -ից հետո կա բացվող և վերջում փակող փակագծեր: Դա Python-ին ասում է, թե որտեղ է սկսվում և ավարտվում print հրամանը: Փակագծերի մեջ մենք կարող ենք տեքստ, որը գտնվում է կամ մեկական չակերտների '' կամ կրկնակի չակերտների ներսում "" : Python-ի համար չկա տարբերություն տեքստը գրված է մեկ թե երկու չակերտների ներսում։ հետևյալ երկու ծրագրերը օրինակ լրիվ նույնն են:
print('Hello')
print("Hello")
Այս երկու ծրագրերն էլ ելքի մեջ կտպեն Hello :
 

Առաջին առաջադրանքը

Գրեք ծրագիր, որը կտպի Hi, I am starting to learn Python :
Ծրագիրը աշխատացնելու համար սեխմեք RUN կոճակը և տեսեք արդյոք այն ճիշտ է աշխատում։ Ծրագիրը գնահատելու համար սեղմեք SUBMIT կոճակը։ Եթե ամեն ինչ ճիշտ է, առաջին վարժությունը կդառնա կանաչ և կնշվի որպես ավարտված:
Նկատի ունեցեք, որ ձեր ծրագրի արդյունքը պետք է լիովին համապատասխանի ակնկալվող արդյունքին:
 

Constraints

Time limit: 1 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue