fb pixel

Python-ի ներածություն

  • Profound Academy

    • Status
      • 1
        Մուտք և Ելք
      • 2
        Փոփոխականներ և ամբողջ թվեր
      • 3
        Պայմաններ
      • 4
        Ներդրված պայմաններ
      • 5
        Փոփոխականներ և տիպեր
      • 6
        Տողեր
      • 7
        Զանգվածներ
      • 8
        For ցիկլեր
      • 9
        While ցիկլեր
      • 10
        continue, break, while...else
      • 11
        Տողերի և զանգվածների հետ աշխատանք
      • 12
        Ներդրված ցիկլեր
      • 13
        List Comprehension
      • 14
        Tuple-ներ և Set-եր
      • 15
        dict
      • 16
        Ֆունկցիաներ
      • 17
        Ֆունկցիաներ 2
      • 18
        Lambda and higher-order functions
      • 19
        Files

  • Տառերը

    Տեքստերը բաղկացած են տառերից, և երբեմն անհրաժեշտ է լինում գործողություններ կատարել առանձին տառերի հետ: Python-ում մենք կարող ենք ստանալ առանձին տառեր ինդեքսի օպերատորի միջոցով []:
    greeting = 'Welcome to indexing!'
    print(greeting[0])    # W
    print(greeting[1])    # e
    print(greeting[2])    # l
    print(greeting[3])    # c
    Յուրաքանչյուր տառ ինքնին մի տող է: Այսպիսով, մենք կարող ենք գործողություններ կատարել տառերի հետ ճիշտ այնպես, ինչպես տողերի հետ: Մենք կարող ենք դրանք միացնել +-ով, կարող ենք դրանք բազմապատկել մի թվով՝ մի քանի անգամ կրկնելու համար և այլն։
    Ուշադրություն դարձրեք, որ ինդեքսավորումը սկսվում է 0-ից: Առաջին տառը ստանալու համար մենք տողին դիմում ենք [0]-ով, երկրորդի համար՝ [1]-ով, երրորդի համար՝ [2]-ով և այլն։ Python-ը օգտագործում է 0-ից սկսվող ինդեքսավորում։ Դա շատ տարածված ձև է ծրագրավորման տարբեր լեզուներում (C++, Java, C# և այլն), և շատ լեզուներ հետևում են այդ 0-ից սկսվող ինդեքսավորման սկզբունքին:
    #           01234
    greeting = 'hello'
    print(greeting[0])                     # h
    print(greeting[4])                     # o
    print(len(greeting))                   # 5 (there are 5 characters)
    print(greeting[len(greeting) - 1])     # o (therefore, we access the 5th with [4])
    print(greeting[len(greeting) - 2])     # l
    

    Առաջադրանք

    Տրված է հետևյալ տեքստը՝ ձեր խնդիրն է որոշել տեքստի n-րդ տառը։
    In 2017, Bitcoin reached ~$20k. People thought it was the historical maximum.
    The input contains a single integer n. Print the character of the given sentence at the n-th position (the counting starts from 1). If n is not within 1...text-length, the program should output Bad Input.
    Մուտքում տրված է մեկ ամբողջ թիվ՝ n-ը: Տպե՛ք տրված նախադասության մեջ n-րդ տառը (հաշվարկը սկսվում է 1-ից): Եթե n1...text-length սահմաններում չէ, ծրագիրը պետք է տպի Bad Input:
    Մուտք
    Ելք
    1
    I
    2
    n
    -1
    Bad Input
     
    To check your solution you need to sign in
    Sign in to continue