Python-ի ներածություն

Ներդրված ցիկլեր

Մենք կարող ենք ունենալ մի քանի ներդրված if և else պայմաններ։ Ճիշտ նույն կերպ մենք կարող ենք նաև ունենալ նաև ներդրված for և while ցիկլեր:
Մենք կարող ենք օրվա պահերը թվել մեկ առ մեկ անցնելով ժամերի, րոպեների և վայրկյանների վրայով.
for h in range(24):
	for m in range(60):
		for s in range(60):
			print(f'Time: {h}:{m}:{s}')
Ծրագրի արդյունքը կլինի օրվա բոլոր հնարավոր պահերը, ինչպես ցույց է տրված աջ կողմում:
For ցիկլը սկսվում է h = 0-ից, այնուհետև օգտագործում է m = 0, այնուհետև անցնում է բոլոր վայրկյանների վրայով 0-ից մինչև 60-ը և տպում է ժամանակը:
Այնուհետև ծրագիրը սահմանում է m = 1 և անցնում է բոլոր վայրկյանների վրայով: Այնուհետև այն սահմանում է m = 2 և կրկնում է այս գործընթացը մինչև հասնի m = 59: Այս պահին ծրագիրն ավարտում է երկրորդ ցիկլը և h-ը դառնում է 1: Այնուհետև h = 1-ի համար րոպեների և վայրկյանների կրկնության ամբողջ գործընթացը նորից կրկնվում է: h-ն այնուհետև դառնում է 2, այնուհետև՝ 3, և ցիկլը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև h-ը հասնի 23-ի, m-ը և հասնի 59-ի, s-ը հասնի 59-ի: Դրան հասնելուց հետո բոլոր ցիկլերը ավարտվում են:
Time: 0:0:0
Time: 0:0:1
Time: 0:0:2
Time: 0:0:3
Time: 0:0:4
Time: 0:0:5
Time: 0:0:6
Time: 0:0:7
...
Time: 0:9:20
Time: 0:9:21
Time: 0:9:22
Time: 0:9:23
Time: 0:9:24
...
Time: 23:59:54
Time: 23:59:55
Time: 23:59:56
Time: 23:59:57
Time: 23:59:58
Time: 23:59:59
ներդրված ցիկլերի միջոցով մենք կարող ենք նաև ավելի հետաքրքիր պատկերներ տպել էկրանին.
for i in range(10):
	for j in range(i + 1):
		if j % 2 == 0:
			print('*', end='')
		else:
			print('#', end='')
	print()
*
*#
*#*
*#*#
*#*#*
*#*#*#
*#*#*#*
*#*#*#*#
*#*#*#*#*
*#*#*#*#*#
Յուրաքանչյուր i տողի համար մենք տպում ենք j in range(i + 1) ներդրված ցիկլով: Տպված նիշը որոշվում է ըստ վայրի՝ կախված j-ն կենտ է թե զույգ:

Առաջադրանք

Ոգեշնչված 2D խաղերից՝ դուք ցանկանում եք որոշ կերպարներ տպել: Առաջին հերթին դուք ցանկանում եք տպել n բարձրությամբ և n լայնությամբ եռանկյունի, որտեղ յուրաքանչյուր դիրքի համար տպված նշանը կլինի e, եթե տողի և սյունակի գումարը զույգ է, և o, եթե գումարը կենտ է:
Նկատի ունեցեք, որ տողերն ու սյուները սկսում ենք հաշվել 1-ից:
Մուտք
Ելք
10
e oe eoe oeoe eoeoe oeoeoe eoeoeoe oeoeoeoe eoeoeoeoe oeoeoeoeoe
 

Constraints

Time limit: 1 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue