zip-ի և enumerate-ի միավորումը

Երբեմն մեզ անհրաժեշտ է իմանալ zip-ից ստացված արժեքների ինդեքսները։ Այս դեպքերում մենք կարող ենք օգտագործել enumerate()zip()-ի հետ միասին։ Սակայն մինչ դա անելը, շատ կարևոր է հասկանալ, թե այս երկու ֆունկցիաներից յուրաքանչյուրն ինչ է անում։ zip-ը վերադարձնում է իրեն փոխանցված զանգվածների էլեմենտների tuple-ներ։ enumerate-ը վերադարձնում է մի tuple ամեն էլեմենտի համար, որտեղ առաջին արժեքն ինդեքսն է, իսկ երկրորդը՝ հենց էլեմենտի արժեքը։ Այսպիսով, եթե մենք օգտագործենք enumerate()zip()-ի հետ միասին, մենք կունենանք tuple-ների tuple։
a = [1, 2, 3, 4]
b = [5, 6, 7, 8]
zip(a, b)             # [(1, 5), (2, 6), (3, 7), (4, 8)]
enumerate(a)          # [(0, 1), (1, 2), (2, 3), (3, 4)]
enumerate(b)          # [(0, 5), (1, 6), (2, 7), (3, 8)]
enumerate(zip(a, b))  # [(0, (1, 5)), (1, (2, 6)), (2, (3, 7)), (3, (4, 8))]

# Therefore, we need to loop over the elements with tuples:
for i, (item1, item2) in enumerate(zip(a, b)):
	print(f'index: {i} => a[i]={item1} and b[i]={item2}')

# index: 0 => a[i]=1 and b[i]=5
# index: 1 => a[i]=2 and b[i]=6
# index: 2 => a[i]=3 and b[i]=7
# index: 3 => a[i]=4 and b[i]=8
Ուշադրություն դարձրեք for ցիկլի մեջ item1-ի և item2-ի շուրջ դրված փակագծերին։

Առաջադրանք

Տրված է 3 զանգված, որոնցից ամեն մեկն առանձին տողի վրա։ Ձեզ խնդրում են այդ երեքից ստեղծել մի նոր զանգված, որը ներկայացնի այդ երեք զանգվածի գումարը, բայց բաց թողնի բոլոր կենտ ինդեքսները (համարակալումը սկսվում է 0-ից)։
Մուտքը պարունակում է 3 տող։ Ամեն տողը պարունակում է բացատով բաժանված թվեր։
Ծրագիրը պետք է տպի մեկ տող՝ ստացված զանգվածը։
Մուտք
Ելք
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
15 21
Կարո՞ղ եք այս խնդիրը լուծել մեկ տողով 😎:

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue