Մենք կարող ենք զանգվածների կամ set-երի նման, դատարկ բառարաններ սահմանել և այնուհետև աստիճանաբար տարրեր ավելացնել.
# Let's count the number of candies little Stan ate
candies = {}
candies['Kinder'] = 4
candies['Haribo'] = 10
candies['Raffaello'] = 1
print(candies)
# {'Kinder': 4, 'Haribo': 10, 'Raffaello': 1}
Մենք կարող ենք նաև փոփոխել որոշ արժեքներ: Մենք կարող ենք արժեքներին վերաբերվել որպես սովորական փոփոխականների և կատարել գործողություններ այնպես, ինչպես դրանք կկատարեինք փոփոխականների վրա (վերագրել, ավելացնել, հանել և այլն).
candies = {}
candies['Kinder'] = 4
candies['Haribo'] = 10
candies['Raffaello'] = 1
# And then he ate another Kinder
candies['Kinder'] = 5
# And then he ate another Raffaello
candies['Raffaello'] += 1
print(candies)
# {'Kinder': 5, 'Haribo': 10, 'Raffaello': 2}
Առաջադրանք
Մարդկային ռեսուրսների բաժինը դժվարությամբ է հետևում ընկերության պաշտոններին և այդ պաշտոնները զբաղեցնող մարդկանց: Նրանք շատ երախտապարտ կլինեն, եթե կարողանաք օգնել նրանց հետևել այդ ցուցակին: n պաշտոններից յուրաքանչյուրի համար կա մեկ անձ, որ նրանք վերջին շրջանում աշխատանքի են ընդունել: Հիմա նրանք ունեն q հարց։ Յուրաքանչյուր հարցի համար նրանք ձեզ տալիս են պաշտոնը, և ձեզ խնդրում են ասել նրանց այն անձի անունը, ում նրանք աշխատանքի են ընդունել այդ պաշտոնի համար:
Մուտքի առաջին տողը պարունակում է մեկ ամբողջ թիվ n՝ մարդկային ռեսուրսների բաժնի կողմից աշխատանքի ընդունվածների թիվը: Հաջորդ n տողերը նախ պարունակում են տվյալ անձի պաշտոնը, որին հաջորդում է անունը: Հաջորդ տողը պարունակում է մեկ ամբողջ թիվ q - հարցերի քանակը: Հաջորդող q տողերը պարունակում են պաշտոններ, որոնց համար ձեզ խնդրում են տպել համապատասխան անձի անունը:
Ծրագիրը պետք է տպի q տող: Յուրաքանչյուր տող պետք է պարունակի այն անձի անունը, ով աշխատանքի է ընդունվել այդ պաշտոնի համար:
Մուտք
Ելք
5
Accountant Mike
Finances Lucy
COO Anna
IT Bob
Accountant Sophie
2
IT
Accountant
Bob
Sophie
Նշում՝ Նրանք աշխատաանքից հեռացրել են Accountant Mike-ին և ընդունել Sophie-ին։