Python-ի ներածություն

Տրամաբանական օպերատորներ

Որոշ դեպքերում կարիք կա ստուգել միաժամանակ մի քանի պայման: Պատկերացրեք, որ մենք ցանկանում ենք տպել Great weather, եթե ջերմաստիճանը 20-ից 27-ի միջակայքում է և ամպեր չկան: Դա կարելի է անել and-ի օգնությամբ:
if 20 <= temperature <= 27 and clouds == 0:
	print('Great weather')
 
Python-ն ունի 3 տրամաբանական օպերատոր.
Logical operator
Example
Description
and
if a and b:
եթե a և b պայմանները բավարարվում են
or
if a or b:
եթե a կամ b պայմաններից մեկը բավարարվում են
not
if not a:
եթե a պայմանը չի բավարարվում
Այսպիսով եթե ծրագիրը ունի մի քանի not, and, և or, ապա ծրագիրը սկզբում կիրականացնի not օպերացիաները, ապա and և միայն դրանից հետո or օպերացիաները: Հնարավոր է փակագծերով պարտադրել օպերացիաների այլ հերթականություն:

Առաջադրանք

Տրված է 3 թիվ, ձեր խնդիրն է պարզել, արդյոք դրանցից որևէ մեկը զույգ է, թե՞ ոչ:
Մուտքում տրված է 3 ամբողջ թիվ։ Ծրագիրը պետք է տպի Yes, եթե 3 թվերից որևէ մեկը զույգ է, իսկ հակառակ դեպքում՝ No:
Մուտք
Ելք
4 10 5
Yes
1 1 3
No
 

Constraints

Time limit: 1 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue