Փոփոխականները կարող են ունենալ տարբեր անուններ։ Փոփոխականներից մեկը կարող է լինել year = 2022, մյուսը՝ month = 'July', մեկ ուրիշը՝ game = 'Red Dead Redemption 2' և այլն։
Շատ կարևոր է իմանալ, որ փոփոխականներն անվանելիս կան որոշ սահմանափակումներ։ Փոփոխականների անունները կարող են լինել միայն տառեր, թվեր և _ նշանը։ Բացի այդ, փոփոխականների անունները չեն կարող սկսվել թվով. անունը պետք է պարտադիր սկսվի տառով կամ _ նշանով։
num1 = 512 # OK! Կարելի է
num_2 = 1024 # OK! Կարելի է
3_num = 256 # NOT OK! Փոփոխականի անունը չի կարող սկսվել թվով
some_long_variable_name = 10 # OK!
longVariableName = 'hello' # Կարելի է, բայց Python-ում նախընտրելի է փոփոխականների մասերը բաժանել _ սիմվոլով (մեծատառերի փոխարեն)։
Եթե կա երկու փոփոխական a = 10 և A = 77, ապա դրանք լրիվ տարբեր փոփոխականներ են։ Python-ում մեծատառերի և փոքրատառերի տարբերությունը հանգեցնում է իրարից տարբեր փոփոխականների։
name = 'Anna'
Name = 'Karen'
print(name, Name)
name = 'Anna'
name = 'Karen'
print(name, name)
Առաջին ծրագիրը կտպի Anna Karen քանի որ name փոփոխականը և Name փոփոխականը իրարից տարբեր են։ Հետևաբար, նրանք պարունակում են տարբեր ինֆորմացիա։
Երկրորդ ծրագիրը կտպի Karen Karen քանի որ name փոփոխականը երկու տողերում էլ նույնն է։ Երկրորդ տողում մենք պարզապես փոխեցինք name փոփոխականի մեջ պարունակվող ինֆորմացիան և պահեցինք այնտեղ Karen տեքստը։ Հետևաբար, վերջում մեր ծրագիրը կտպի Karen Karen։
Առաջադրանք
Գրել ծրագիր, որը best_month փոփոխականի մեջ կպահի July արժեքը։
Ծրագիրը պետք է տպի The best month of the year is:, որին կհետևի best_month-ի արժեքը։
Դրանից հետո փոխեք best_month փոփոխականի արժեքը և այն դարձրեք March։
Ծրագիրը պետք է տպի I changed my mind, the best month is actually:, որին կհետևի best_month-ի նոր արժեքը։