Ներդրված ցիկլեր

Մենք կարող ենք ունենալ մի քանի ներդրված if և else պայմաններ։ Ճիշտ նույն կերպ կարող ենք նաև ունենալ ներդրված for և while ցիկլեր:
Եկեք մեկ առ մեկ թվենք օրվա պահերը՝ նշելով ժամերը, րոպեները և վայրկյանները.
for h in range(24):
    for m in range(60):
        for s in range(60):
            print(f'Time: {h}:{m}:{s}')
Ծրագրի արդյունքը կլինի օրվա բոլոր հնարավոր պահերը, ինչպես ցույց է տրված աջ կողմում:
For ցիկլը սկսվում է h = 0-ից, այնուհետև օգտագործում է m = 0, որից հետո անցնում է բոլոր վայրկյանների վրայով՝ 0-ից մինչև 60-ը, և տպում է ժամանակը:
Հաջորդ քայլով ծրագիրը սահմանում է m = 1 և նշում բոլոր վայրկյանները: Հետո այն սահմանում է m = 2 և կրկնում է գործողությունները, մինչև հասնի m = 59: Այս պահին ծրագիրն ավարտում է երկրորդ ցիկլը և h-ը դառնում է 1: Այնուհետև h = 1-ի համար րոպեների և վայրկյանների կրկնության ամբողջ գործընթացը նորից է տեղի ունենում: h-ը դառնում է 2, այնուհետև՝ 3, և ցիկլը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև h-ը հասնի 23-ի, m-ը հասնի 59-ի, իսկ s-ը հասնի 59-ի: Դրան հասնելուց հետո բոլոր ցիկլերն ավարտվում են:
Time: 0:0:0
Time: 0:0:1
Time: 0:0:2
Time: 0:0:3
Time: 0:0:4
Time: 0:0:5
Time: 0:0:6
Time: 0:0:7
...
Time: 0:9:20
Time: 0:9:21
Time: 0:9:22
Time: 0:9:23
Time: 0:9:24
...
Time: 23:59:54
Time: 23:59:55
Time: 23:59:56
Time: 23:59:57
Time: 23:59:58
Time: 23:59:59
Այստեղ դուք կարող եք տեսնել, թե ինչպես Python-ը տող առ տող կաշխատացներ այս ծրագիրը։ Սեղմեք Next կոճակի վրա և տեսեք թե ինչպես է աշխատում ծրագիրը։ Հարմարության համար ենթադրենք, որ կա 10 րոպե և վարյրկյան 60-ի փոխարեն։
Ներդրված ցիկլերի միջոցով մենք կարող ենք նաև հետաքրքիր պատկերներ տպել էկրանին.
for i in range(10):
    for j in range(i + 1):
        if j % 2 == 0:
            print('*', end='')
        else:
            print('#', end='')
    print()
*
*#
*#*
*#*#
*#*#*
*#*#*#
*#*#*#*
*#*#*#*#
*#*#*#*#*
*#*#*#*#*#
Յուրաքանչյուր i տողի համար տպում ենք j in range(i + 1) ներդրված ցիկլը: Տպված նիշը որոշվում է ըստ տեղի՝ կախված նրանից՝ j-ն կենտ է, թե զույգ:

Առաջադրանք

Ոգեշնչվելով 2D խաղերից՝ դուք ցանկանում եք որոշ կերպարներ տպել: Նախ՝ ցանկանում եք տպել n բարձրությամբ և n լայնությամբ եռանկյունի։ Եթե տվյալ դիրքի համար տողի և սյունակի գումարը զույգ է, ծրագիրը պետք է տպի e նշանը, իսկ եթե գումարը կենտ է, պետք է տպի o:
Նկատի ունեցեք, որ տողերն ու սյունակները սկսում ենք հաշվել 1-ից:
Մուտք
Ելք
10
e oe eoe oeoe eoeoe oeoeoe eoeoeoe oeoeoeoe eoeoeoeoe oeoeoeoeoe
 

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue