Ներդրված if

Պայմանները կարող են ներառել կամայական կոդի բլոկ։ Կոդի բլոկը կարող է պարունակել print հրաման, կարող է պարունակել որևէ փոփոխականին արժեքի վերագրում և նույնիսկ կարող է պարունակել այլ if/else բլոկներ:
if name == 'Anna':
    print('Hello, Anna')
    salary = 1000
    if not 18 <= age <= 30:
        print('You are not Anna, stop lying')
        salary = -1
else:
    if name == 'Bob':
        print('How are you doing, Bob?')
        salary = 900
    else:
        print('I probably do not know you...')
Սա մի օրինակ է, թե ինչպես կարելի է գրել ներդրված պայմաններ: Դրանք կարող են լինել ավելի ընդարձակ.
if a:
    ...
else:
    if b:
        ...
    else:
        if c:
            if d:
                ...
            else:
                ...
Այսպիսով, կոդի բլոկներն անջատված են 4 բացատներով, և if-ի պարունակությունը հայտնվում է արտահայտության «ներսում»: if/else-ի հիմնական մասը կարող է նաև պարունակել այլ if/else արտահայտություններ:
 

Առաջադրանք

Գրեք ծրագիր, որը մուտքում ունենա անուն, և եթե անունը Alice է, ծրագիրը ողջունի հետևյալ տեքստով՝ Hey there!։ Հակառակ դեպքում, ծրագիրը պետք է տպի՝ I don't know you։ Ծրագիրը պետք է նաև կարդա Ալիսայի ակնկալած աշխատավարձը և պետք է տպի Sounds good, եթե աշխատավարձը ցածր է 10000-ից, հակառակ դեպքում` Let's discuss this a little։
Մուտք
Ելք
Alice 20000
Hey there! Let's discuss this a little
Bob 20000
I don't know you
 

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue