min max abs

Python-ը տրամադրում է ներկառուցված ֆունկցիաների մեծ ցանկ, որոնք հեշտացնում են մի շարք գործողությունների կատարումը:
print()-ը և input()-ը ներկառուցված ֆունկցիաների հիանալի օրինակներ են: Հաշվարկների հետ գործ ունենալիս շատ դեպքերում պահանջվում է տրված մի քանի արժեքների համար հաշվել նվազագույն կամ առավելագույն արժեքները: Այդ գործողությունները կատարելու համար python-ը տրամադրում է ներկառուցված min(), max() և abs() ֆունկցիաները՝ համապատասխանաբար նվազագույնը, առավելագույնը և բացարձակ արժեքը հաշվարկելու համար:
# max() examples
print(max(10, 17, 12))          # 17
a = max(0, -8)                  # 0

# min() examples
print(min(11, 10, 2, -7, 0))    # -7
print(min(3, a, -1))            # -1

# abs() examples
print(abs(-10))                 # 10
print(abs(10))                  # 10
x = -2
x = abs(x)
print(x)                        # 2
Ուշադրություն դարձրեք, որ abs()-ը վերցնում է միայն մեկ արժեք և հաշվում է բացարձակ արժեքը միայն 1 տարրի համար, մինչդեռ min() և max()-ը գործում են կամայական թվով արժեքների դեպքում:
Փորձեք min-ին կամ max-ին տալ մեկ արժեք: Ի՞նչ արդյունք կստանաք։ Ինչո՞ւ։

Առաջադրանք

Մուտքում տրված են 4 ռացիոնալ թվեր։ Հաշվեք դրանց նվազագույնը և առավելագույնը և տպեք ստացված արժեքները կողք կողքի: Հաջորդ 4 տողերը պետք է պարունակեն մուտքագրված բոլոր թվերի բացարձակ արժեքները:
Մուտք
Ելք
0 3.3 4 -2.3
-2.3 4 0 3.3 4 2.3
 

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue