math

Python-ի ներկառուցված ֆունկցիաները շատ օգտակար են սովորական գործողություններ կատարելու համար, սակայն երբեմն անհրաժեշտ է կատարել ավելի մասնագիտացված գործողություններ: Դրանք սովորաբար ներկայանում են մոդուլներով: Python-ը հայտնի է օգտակար մոդուլների և գրադարանների լայն տեսականիով, որոնք օգնում են տարբեր գործողություններ անել:

Python-ում մոդուլներ օգտագործելու համար մենք պետք է նախ դրանք import անենք, որից հետո կկարողանանք օգտագործել դրանց ներսում առկա ֆունկցիաները.

import math

a = math.sqrt(3)    # Square root of 3 => 1.73205080757
b = math.ceil(3.4)  # Ceiling function => 4
c = math.floor(3.4) # Floor function => 3

math մոդուլի բոլոր ֆունկցիաները հասանելի են math.FUNCTION_NAME-ի միջոցով: Եթե չեք ցանկանում գրել math. յուրաքանչյուր ֆունկցիայի սկզբում, այդ ֆունկցիաները կարող են ներմուծվել և դրվել սկզբում.

from math import sqrt, ceil, floor
# from math import *  # Ներմուծել ամեն ինչ միանգամից (սա խորհուրդ չի տրվում)

a = sqrt(3)    # Square root of 3 => 1.73205080757
b = ceil(3.4)  # Ceiling function => 4
c = floor(3.4) # Floor function => 3

math-ի բոլոր ֆունկցիաների ցանկը կարելի է գտնել python-ի գլխավոր կայքում՝ https://docs.python.org/3/library/math.html

Առաջադրանք

Ստանդարտ Էվկլիդյան հեռավորությունը սահմանվում է որպես d=(x2−x1)2+(y2−y1)2d = \sqrt{(x2 - x1)^2 + (y2 - y1)^2}: Տրված է երկու կետ՝ հաշվարկեք դրանց Էվկլիդյան հեռավորությունը։

Մուտքում տրված է 4 թիվ։ Դրանք են՝ x1x_1, y1y_1՝ առաջին կետի կոորդինատները, որին հաջորդում են երկրորդ կետի՝ x2x_2 և y2y_2 կոորդինատները: Ծրագիրը պետք է տպի այդ երկու կետերի միջև էվկլիդյան հեռավորությունը:

Մուտք

Ելք

3
4
1
0.5

4.031128874149275

Constraints

Time limit: 1.6 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB