Մեզ համար արդեն պարզ է, թե որքան հզոր է Python-ը տողերի հետ աշխատելիս: Մենք կարող ենք որոնել տեքստը in հրամանի միջոցով, մենք կարող ենք կտրել և վերցնել տեքստի որևէ հատված, չափել դրա երկարությունը, ձևափոխել այն f-string-ի միջոցով և այլն: Բայց սա, իրականում, միայն սկիզբն է:
Python-ում կան բազմաթիվ օգտակար ֆունկցիաներ՝ տեքստերի հետ աշխատելու համար: Կան 40-ից ավել օգտակար ֆունկցիաներ, որոնք կարող են կիրառվել ամենատարբեր սցենարներում: Այդ մեթոդների ամբողջական ցանկը կարող եք գտնել python-ի պաշտոնական կայքում՝ string methods։ Ընդ որում, կարիք չկա հիշելու բոլորը։ Գրեթե բոլորն ունեն շատ ինտուիտիվ անվանումներ, և դուք հեշտությամբ կգտնեք ձեզ անհրաժեշտ ֆունկցիան Google-ի արագ որոնման միջոցով: Մենք կանդրադառնանք մի քանի հայտնի ֆունկցիաների, որոնք առավել հաճախ են կիրառվում:
# .upper() բոլոր տառերը դարձնում է մեծատառ
s = 'What happened to Anna?'
up = s.upper()
print('Hi 123 this is Sally!'.upper()) # HI 123 THIS IS SALLY!
print(s) # What happened to Anna?
print(s.upper()) # WHAT HAPPENED TO ANNA?
print(up) # WHAT HAPPENED TO ANNA?
# .lower() բոլոր տառերը դարձնում է փոքրատառ
s = 'What happened to Anna?'
low = s.lower()
print('Hi 123 this is Sally!'.lower()) # hi 123 this is sally!
print(s) # What happened to Anna?
print(s.lower()) # what happened to anna?
print(low) # what happened to anna?
# .title() բոլոր բառերի առաջին տառը դարձնում է մեծատառ, իսկ մնացածը՝ փոքրատառ
s = 'What happened to Anna?'
title = s.title()
print('Hi 123 this is Sally!'.title()) # Hi 123 This Is Sally!
print(s) # What happened to Anna?
print(s.title()) # What Happened To Anna?
print(title) # What Happened To Anna?
# .capitalize() սկսում է նախադասության առաջին տառը մեծատառից և մնացածը դարձնում փոքրատառ
s = 'What happened to Anna?'
capital = s.capitalize()
print('Hi 123 this is Sally!'.capitalize()) # Hi 123 this is sally!
print(s) # What happened to Anna?
print(s.capitalize()) # What happened to anna?
print(capital) # What happened to anna?
# .swapcase() դարձնում է փորատառը -> մեծատառ, մեծատառը -> փոքրատառ
s = 'What happened to Anna?'
swapped = s.swapcase()
print('Hi 123 this is Sally!'.swapcase()) # hI 123 THIS IS sALLY!
print(s) # What happened to Anna?
print(s.swapcase()) # wHAT HAPPENED TO aNNA?
print(swapped) # wHAT HAPPENED TO aNNA?
Կարևոր է նշել, որ տեքստային մեթոդները չեն փոխում սկզբնական փոփոխականը: Նրանք ստեղծում են նոր արժեք և վերադարձնում այն: Սկզբնական արժեքը մնում է նույնը: Այսպիսով, a.lower() կանչելիս a-ի արժեքը չի փոխվում: Այն մնում է նույնը, բայց lower()-ը վերադարձնում է նոր արժեք` a-ի փոքրատառ տարբերակը:
Առաջադրանք
Ունեք հրաման և տեքստ: Ձեր խնդիրն է կիրառել հրամանը տեքստի վրա:
Հրամանը կարող է լինել նշվածներից ցանկացածը՝ upper, lower, capitalize, title, swap։
Հրամանը կարող է ներկայացվել նաև մեծատառերով և փոքրատառերով: Ծրագիրը պետք է այդ բոլոր դեպքերում էլ աշխատի:
Ծրագրի առաջին տողում նշված է հրամանը, իսկ երկրորդ տողում՝ այն տեքստը, որը պետք է փոփոխվի: