Մարզասրահի անդամակցություն
Մարզասրահների մեծ ցանցն ունի մի քանի մասնաճյուղեր՝ տարբեր վայրերում: Սակայն ընկերությունը երբեմն դժվարանում է հետևել, թե քանի հոգի է անդամակցում իրենց և ինչպես է փոփոխվում այդ ցանկը։ Ընկերությունը գիտի մարդկանց անունները և թե որ հասցեում է գտնվում այն մարզասրահը, ուր հաճախում է նրանցից յուրաքանչյուրը։ Ձեզ խնդրում են յուրաքանչյուր վայրի համար տպել բոլոր մարդկանց ցանկը:
Մուտքի առաջին տողում տրված է մեկ ամբողջ թիվ՝ n․ սա այն մարդկանց թիվն է, ովքեր գրանցվել են մարզասրահի անդամակցության համար: Հաջորդ n տողերը պարունակում են “ - "-ով առանձնացված անձի անունը և մարզասրահի գտնվելու վայրը (այն մարզասրահի, որին անդամակցում է անձը): Հաջորդ տողը պարունակում է մեկ ամբողջ թիվ՝ q, որը հարցումների քանակն է։ Հաջորդող q տողերում նշված են մարզասրահների հասցեները։
Ծրագիրը պետք է տպի q թվով տողեր: Յուրաքանչյուր տողում պետք է նշված լինեն այն մարդկանց անունները, ովքեր հաճախում են տվյալ վայրի մարզասրահը: Անունները պետք է բաժանված լինեն բացատներով։
Մուտք | Ելք |
|---|---|
5 | Lucas Simon |
Նշում. անունները պետք է լինեն մուտքի մեջ տրված հերթականությամբ։
Constraints
Time limit: 2 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 1 MB