Մանհեթենյան հեռավորություն

Մանհեթենի կենտրոնական մասի փողոցները կառուցված են ցանցի նմանվող ձևով: Մի խաչմերուկից մյուսը գնալու համար պետք է գնալ զուգահեռ ուղղությամբ, իսկ հետո՝ ուղղահայաց: Այսպիսով, եթե պատկերացնենք վիրտուալ X և Y առանցք, Մանհեթենում մենք միշտ շարժվում ենք կամ OX առանցքին զուգահեռ կամ OY առանցքին զուգահեռ:

photo.jpg

Փողոցների այս կառուցվածքն այնքան է տարածվել, որ մարդիկ սկսել են օգտագործել այն որպես հեռավորությունը չափելու ձև: Եթե թույլատրվում է շարժվել միայն OX կամ OY ուղղություններով, իսկ մեզ անհրաժեշտ է (x1,y1)(x_1, y_1), -ից հասնել (x2,y2)(x_2, y_2), մենք նախ շարժվում ենք OX առանցքին զուգահեռ՝ x1x_1-ից մինչև x2x_2, իսկ այնուհետև y1y_1-ից մինչև y2y_2: Սա փոխում է կետերի միջև հեռավորության հաշվարկները և կոչվում է Մանհեթենյան հեռավորություն: Ստանդարտ Էվկլիդեսյան հեռավորությունըd=(x2x1)2+(y2y1)2d = \sqrt{(x2 - x1)^2 + (y2 - y1)^2} է:

Կարո՞ղ եք պարզել Մանհեթենյան հեռավորությունը երկու կետերի միջև:

Մուտքում տրված է 4 թիվ՝ x1x_1 և y1y_1 առաջին կետի կոորդինատները, որին հաջորդում են երկրորդ կետի x2x_2 և y2y_2 կոորդինատները: Ծրագիրը պետք է տպի այդ երկու կետերի միջև Մանհեթենյան հեռավորությունը:

Մուտք

Ելք

3
4
1
0.5

5.5

Screen Shot 2022-04-20 at 5.51.22 PM.png

Constraints

Time limit: 1.6 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB