Բառարանների հետ աշխատելիս երբեմն կարևոր է անցնել բոլոր բանալիների, բոլոր արժեքների, կամ երբեմն բոլոր «բանալի-արժեք» զույգերի վրայով: Ընդ որում, բոլոր բանալիները հնարավոր է ստանալ keys() մեթոդի միջոցով: Բոլոր արժեքները հնարավոր է ստանալ values() մեթոդի միջոցով։ Իսկ բանալի-արժեք զույգերը կարելի է ստանալ items() մեթոդի միջոցով.
for k in population.keys():
print(k.lower())
# Or even
for k in population:
print(k.lower())
# us
# mexico
# armenia
# portugal
for v in population.values():
print(v * 2)
# 6590000000
# 258000000
# 6000000
# 20600000
# population.items() is a list of tuples
# each tuple is a (key, value) pair: ('US', 3295000000)
for k, v in population.items():
print(f'{k.lower()}: {v * 2}')
# Alternatively
for k in population:
print(f'{k.lower()}: {population[k] * 2}')
# us: 6590000000
# mexico: 258000000
# armenia: 6000000
# portugal: 20600000
Առաջադրանք
Տրված է n հիվանդների ցուցակը՝ յուրաքանչյուր հիվանդի արյան ճնշման չափումներով։ Ձեզ խնդրում են հաշվարկել արյան միջին ճնշումը յուրաքանչյուր հիվանդի համար: Ունենք m չափումներ՝ յուրաքանչյուրը՝ անուն: ճնշում ֆորմատով:
Մուտքի առաջին տողում նշված է մեկ ամբողջ թիվ՝ m: Հաջորդ m տողերը պարունակում են անուն: ճնշում ֆորմատով չափումներ:
Ծրագիրը յուրաքանչյուր հիվանդի համար պետք է տպի վերջինիս արյան ճնշման միջին չափը։ Անունները պետք է լինեն մուտքում տրված հերթականությամբ։ Ելքը պետք է ունենա անուն: միջին ճնշում տեսքը։
Մուտք
Ելք
6
Anna: 100
Ani: 120
Anna: 120
Anna: 90
Ani: 100
Bob: 90